«Լոմբարդ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 171 Ա

15.10.2024

«Լոմբարդ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «Լոմբարդ Պլյուս» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 23.08.2024թ․, 11.09.2024թ․, 12.09.2024թ․ և 26.09.2024թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածք (ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նուբարաշենի խճուղի 1/4) շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «Լոմբարդ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Հովհաննես Խաչատրյան
Երևան