«Ավտո Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 170 Ա

15.10.2024

«Ավտո Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «Ավտո Կրեդիտ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 11.09.2024թ․, 12.09.2024թ․ և 30․09․2024թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի թիվ 39/1 հասցեում փոքրածավալ իրերի պահպանութան տարածքի շահագործումը դադարեցնելու և ՀՀ, ք. Երևան Աճառյան փ․ 30շ, 47 նկուղ հասցեում փոքրածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «Ավտո Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Հովհաննես Խաչատրյան
Երևան