Ա/Ձ Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 168 Ա
15.10.2024
Ա/Ձ Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Արմինե Մարաբյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան