Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 102 Ա

12.04.2011

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, 20-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի <<Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվություն>> փաստաթուղթը՝ համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան
2011 թ. ապրիլի 15
ք. Երևան