Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի երկրորդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 205 Ա
16.08.2011
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի երկրորդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, 20-րդ հոդվածը և ղեկավարվելով 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի երկրորդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթուղթը` համաձայն Հավելված 1-ի և Հավելվածի 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2011 թ. օգոստոսի 19
Երևան