Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի երրորդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 340 Ա
11.12.2012
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի երրորդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, 20-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի 3-րդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթուղթը համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել փաստաթուղթը և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2012 թ. դեկտեմբերի 12
Երևան