Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի 2-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 220 Ա
14.08.2014
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի 2-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, 20-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի 2-րդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթուղթը համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2014 թ. օգոստոսի 14
Երևան