Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի 2-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի եվ կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 182 Ա

11.08.2015

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի 2-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի եվ կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, 20-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի 2-րդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթուղթը համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան
2015 թ. օգոստոսի 13
Երևան