«ԱՐՄԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0010 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 164 Ա

01.10.2024

«ԱՐՄԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0010 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով այն, որ «ԱՐՄԲՐՈԿ» Բաց Բաժնետիրական Ընկերությունը 20.08.2024թ., 05.09.2024թ. և 12.09.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0010 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «ԱՐՄԲՐՈԿ» Բաց Բաժնետիրական Ընկերությանը տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` «արժեթղթերի փաթեթի կառավարում» հիմնական ներդրումային ծառայության մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «ԱՐՄԲՐՈԿ» Բաց Բաժնետիրական Ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0010 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Արմեն Նուրբեկյան
Երևան