«Ամալիկ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 163 Ա

01.10.2024

«Ամալիկ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով, հաշվի առնելով, որ «Ամալիկ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատունը 2024 թվականի սեպտեմբերի 12-ին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 40 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Ամալիկ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիան:
2. «Ամալիկ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                  Արմեն Նուրբեկյան
Երևան