«Հոթ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 313 և ԳԳ-Ե 339 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 162 Ա
01.10.2024
«Հոթ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 313 և ԳԳ-Ե 339 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «Հոթ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի օգոստոսի 27-ին, 2024 թվականի օգոստոսի 30-ին, 2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 2024 թվականի սեպտեմբերի 20-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածք (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտա 67) շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Վերաձևակերպել «Հոթ Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 313 և ԳԳ-Ե 339 լիցենզիաները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան