Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 152-Ն

17.09.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 26.09.2024

Նպատակ ունենալով ապահովել փոխանակման աճուրդների մասին կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 141-րդ հոդվածը և 207-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հանել «, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը» բառերը:
2. Որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 37.1-րդ կետի «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման» բառերը փոխարինել «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։

2) Կանոնակարգի 37.4-րդ կետի «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման» բառերը փոխարինել «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։

3) Կանոնակարգի 48-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Թողարկում/տեղաբաշխում/հետգնում/փոխանակում» սյունակում լրացվում է «տեղաբաշխում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի կազմակերպմանը, կամ լրացվում է «հետգնում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի կազմակերպմանը, կամ «թողարկում», եթե նախատեսվում է իրականացնել պետական պարտատոմսերի թողարկում, կամ «փոխանակում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի կազմակերպմանը:»:

4) Կանոնակարգի 48-րդ կետի 4-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման)» բառերը փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։

5) Կանոնակարգի 48-րդ կետի 5-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) բառերը» փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։

6) Կանոնակարգի 48-րդ կետի 6-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման)» բառերը փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։

7) Կանոնակարգի 48-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Աճուրդի տեսակը» սյունակում լրացվում է «տեղաբաշխման աճուրդ», «տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ» կամ «հետգնման աճուրդ»: Ընդ որում, փոխանակման աճուրդի դեպքում ևս նշվում է համապատասխանաբար «տեղաբաշխման աճուրդ» և «հետգնման աճուրդ»»:

8) Կանոնակարգի 48-րդ կետի 10–րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/թողարկման» բառերը փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/թողարկման/փոխանակման» բառերով։
9) Կանոնակարգի հավելված 11-ի 2-րդ աղյուսակի «Թողարկում/տեղաբաշխում/հետգնում» բառերը փոխարինել «Թողարկում/տեղաբաշխում/հետգնում/փոխանակում» բառերով:

10) Կանոնակարգի հավելված 11-ի 2-րդ աղյուսակի «Տեղաբաշխման աճուրդի տեսակը» բառերը փոխարինել «Աճուրդի տեսակը» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Մարտին Գալստյան
Երևան