Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 151-Ն

17.09.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 26.09.2024

Նպատակ ունենալով ապահովել փոխանակման աճուրդների մասին կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 82-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հանել «, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը» բառերը:
2. Որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի 61-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Գործարքի տեսակը (առք/վաճառք)» սյունակում լրացվում է «առք», «վաճառք», «առք-փոխանակում», «վաճառք-փոխանակում» կամ «առք-տեղաբաշխում»՝ կախված հաշվետվություն ներկայացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք: Ընդ որում, տեղաբաշխման ընթացքում ձեռք բերված արժեթղթերի համար նշվում է «առք-տեղաբաշխում», փոխանակման աճուրդի ժամանակ ձեռք բերված արժեթղթերի համար նշվում է «առք-փոխանակում», փոխանակման աճուրդի ժամանակ վաճառված արժեթղթերի համար նշվում է «վաճառք-փոխանակում»:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                Մարտին Գալստյան
Երևան