«Էֆ Այ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էֆ Այ Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 158 Ա

17.09.2024

«Էֆ Այ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էֆ Այ Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԷՖ ԱՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հուլիսի 18-ին, 2024 թվականի օգոստոսի 6-ին և 2024 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Էֆ Այ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էֆ Այ Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Էֆ Այ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էֆ Այ Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ            Մարտին Գալստյան
Երևան