«Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 157 Ա

17.09.2024

«Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հուլիսի 3-ին և 2024 թվականի օգոստոսի 26-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Մեյջոր Ֆինանս կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արարատ Ինվեստ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Մարտին Գալստյան
Երևան