«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 250 Ա

27.12.2016

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-րդ մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 9-րդ կետը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 30-ին հաստատված կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1/968Ա որոշումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ փոխանցման ակտը, «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ գործունեության դադարեցումը գրանցելու վերաբերյալ,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 65 արձանագրություն), ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 30
Երևան