Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 239-Ն
20.12.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.02.2017
Նպատակ ունենալով օպտիմալացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի ղեկավարների գրանցման գործընթացները, ամբողջացնել նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու գործընթացները և ընդլայնել բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի և ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար սահմանված որակավորումները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, 181-րդ և 28-րդ հոդվածները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 36-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. Ստեղծվող մասնաճյուղի ղեկավարի գրանցման վերաբերյալ բանկի միջնորդագիրը և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված պահանջների:»,
2) Կանոնակարգ 1-ի 36-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
3) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Բանկի միջնորդագիրը ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ ու ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված պահանջների:»,
4) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
5) Կանոնակարգ 1-ի 49-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Բանկի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ Կենտրոնական բանկ է ներկայացվում վարկային կազմակերպության միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված պահանջների և ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի:»,
6) Կանոնակարգ 1-ի գլուխ 16-ը լրացնել 105.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«105.1. Ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության փոփոխության դեպքում՝ բանկը պարտավոր է կենտրոնական բանկ ներկայացնել նշանակալից մասնակցի փոփոխության հիմնավորումը (մասնակցի կողմից իր մասնակցության օտարման պատճառներն ու հանգամանքները):»,
7) Կանոնակարգ 1-ի գլուխ 16-ը լրացնել 105.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«105.2. Ուղղակի կամ անուղղակի նշանակալից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի և նրա հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռք բերման դեպքում՝ բանկը պարտավոր է կենտրոնական բանկ ներկայացնել ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակցի անձը հաստատող փաստաթուղթը:»,
8) Կանոնակարգ 1-ի 106-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) Այլ մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ հիմնավորումը (մասնակցի կողմից իր մասնակցության օտարման պատճառներն ու հանգամանքները):»,
9) Կանոնակարգ 1-ը լրացնել 122.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«122.1. Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնեն պարզ և բարդ ընթացակարգով գրանցվող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ ղեկավարների դեպքում, անձը հաստատող փաստաթուղթ:»,
10) Կանոնակարգ 1-ի 123-րդ կետի աղյուսակի 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
3. Բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի և ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար |
Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակները կամ Սի-Այ-Էյ (CIA) կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակը կամ Սի-Այ-Էս-Էյ (CISA) որակավորում |
11) Կանոնակարգ 1-ի 186-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով,
12) Կանոնակարգ 1-ը լրացնել 186.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«186.1. Բանկը մասնաճյուղի ղեկավարների գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի մասնաճյուղի ղեկավարի համապատասխանության և գրանցման վերաբերյալ միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 42-ի:»,
13) Կանոնակարգ 1-ի 187-րդ կետում «գործընթացները,» բառից հետո լրացնել «ինչպես նաև սույն կանոնակարգի Հավելված 43-ով սահմանված ուղենիշային պահանջները,»,
14) Կանոնակարգ 1-ի 215-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի և բանկի մասնաճյուղի ամբողջ տարածքում և բանկի գլխամասի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը: Բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի և բանկի մասնաճյուղի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը և բանկի մասնաճյուղը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա բանկի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:»,
15) Կանոնակարգ 1-ի 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«229. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը սույն կանոնակարգի Հավելված 11-ով սահմանված տեղեկանքի 2.3-րդ, 3.6-րդ, 3.8-3.9-րդ, 4.1-րդ, 4.3-րդ ենթակետերով և (կամ) 5-9-րդ կետերով (կամ) Հավելված 42-ում անձնական տվյալների վերաբերյալ սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է այդ փոփոխությունները:»,
16) Կանոնակարգ 1-ի 230-րդ կետի 3-րդ պարբերությունում «զարգացմանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծրագիրը պետք է պարունակի վերլուծություն առկա ու սպասվող ռիսկերի վերաբերյալ և ներկայացնի դրանց կառավարման մեխանիզմները:»,
17) Կանոնակարգ 1-ի 232-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) Տվյալ գործարքի արդյունքում բանկի մոտ ի հայտ չեն գա չհիմնավորված ռիսկեր և բանկը կունենա համարժեք կազմակերպչական ռեսուրսներ տվյալ գործարքի իրականացման համար:»,
18) Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի 7.3 կետում «կամ» բառից հետո լրացնել «վերջին 5 տարիների ընթացքում» բառերը,
19) Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի 7.4 կետում «կամ» բառից հետո լրացնել «վերջին 5 տարիների ընթացքում» բառերը,
20) Կանոնակարգ 1-ի Հավելված 31-ի 4.2 կետում «3.3» թիվը փոխարինել «4.3» թվով,
21) Կանոնակարգ 1-ը լրացնել Հավելված 42-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
22) Կանոնակարգ 1-ը լրացնել Հավելված 43-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, և 21-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. դեկտեմբերի 22
Երևան