«ԱՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 277 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 233 Ա

20.12.2016

«ԱՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 277 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 59 արձանագրություն) և «ԱՄՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 5-ի և 2016 թվականի դեկտեմբերի 7-ի միջնորդագրերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ Սիլիկյան թաղամաս 10-րդ փողոց) վարձակալության պայմանագիրը լուծելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԱՄՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 277 լիցենզիան (տրված՝ 12.08.2013թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 21
Երևան