«ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 41 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 232 Ա

20.12.2016

«ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 41 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 166-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 57 արձանագրություն) և «ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ի և 2016 թվականի դեկտեմբերի 7-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 41 լիցենզիան՝ կապված ֆիրմային անվանման փոփոխության հետ (նոր ֆիրմային անվանումն է՝ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 21
Երևան