Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 227 Ա

06.12.2016

Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Անուշ Զաքարյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին և 2016 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան՝ կապված Անուշ Զաքարյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 08
Երևան