«ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 226 Ա

06.12.2016

«ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի նոյեմբերի 10-ին, 2016 թվականի նոյեմբերի 28-ին և 2016 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Տրամադրել՝ «ՈՒՍՏՐ ԳԵՂԱՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 15/5, 15/3 հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 08
Երևան