Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 225 Ա
06.12.2016
Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանի 2016 թվականի նոյեմբերի 8-ի, 2016 թվականի նոյեմբերի 16-ի, 2016 թվականի նոյեմբերի 17-ի, 2016 թվականի նոյեմբերի 22-ի և 2016 թվականի նոյեմբերի 30-ի գրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 6/2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. դեկտեմբերի 08
Երևան