«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 313 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 224 Ա

06.12.2016

«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 313 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն) և «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագիրը՝ կապված «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի (ՀՀ, ք. Երևան, Դ. Մալյան 41 հասցե) վարձակալության պայմանագիրը լուծելու և գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված նոր տարածքի (ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչար փողոց 4/9 հասցե) շահագործման հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 313 լիցենզիան (տրված՝ 28.06.2016թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 08
Երևան