«ՄԵԳԱՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 223 Ա

06.12.2016

«ՄԵԳԱՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն) և «ՄԵԳԱՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի նոյեմբերի 26-ի և 2016 թվականի նոյեմբերի 28-ի միջնորդագրերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված նոր տարածքի շահագործման համաձայնություն ստանալու հետ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի պողոտա 48)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՄԵԳԱՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 291 լիցենզիան (տրված՝ 18.12.2014թ.):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 08
Երևան