«ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 247 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 222 Ա
06.12.2016
«ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 247 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն) և «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի նոյեմբերի 11-ին և 2016 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի (ՀՀ, Արարատի մարզ, Այնթափ համայնք 1-ին փող., 1/1 հասցե) վարձակալության պայմանագիրը լուծելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 247 լիցենզիան (տրված՝ 29.12.2011թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. դեկտեմբերի 08
Երևան