Ա/Ձ Լևոն Կատայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 464 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 221 Ա

06.12.2016

Ա/Ձ Լևոն Կատայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 464 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչպես նաև Ա/Ձ Լևոն Կատայանի՝ 2016 թվականի նոյեմբերի 15-ի և 2016 թվականի նոյեմբերի 28-ի դիմումները և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Լևոն Կատայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 464 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Արթուր Ջավադյան
2016 թ. դեկտեմբերի 06
Երևան