«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 220 Ա
06.12.2016
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն) և քննարկելով «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի օգոստոսի 12-ի, 2016 թվականի սեպտեմբերի 19-ի, 2016 թվականի սեպտեմբերի 26-ի, 2016 թվականի նոյեմբերի 4-ի, 2016 թվականի նոյեմբերի 23-ի և 2016 թվականի նոյեմբերի 25-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Տրամադրել «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. դեկտեմբերի 08
Երևան