«TYME» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 219 Ա

06.12.2016

«TYME» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 19) 6-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն) և «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 2016 թվականի օգոստոսի 12-ի, 2016 թվականի սեպտեմբերի 24-ի և 2016 թվականի նոյեմբերի 4-ի միջնորդագրերը ու դրանց կից ներկայացված փաստաթղթերը, քննարկելով և հիմք ընդունելով համակարգին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և միջոցառումների առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «TYME» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ընդգրկել Կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում՝ տեղադրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 08
Երևան