«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության «Բոնուս-մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 218 Ա

02.12.2016

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության «Բոնուս-մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի ավտոապահովագրողների միության» իրավաբանական անձանց միության 2016 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացրած թիվ Բ/16-03816 միջնորդագիրը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 47-Լ որոշմամբ հաստատված «Բոնուս-մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Ներսես Երիցյան

2016 թ. դեկտեմբերի 5
Երևան