Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 216 Ա

25.11.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ղեկավարվելով 2-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և տեղադրել այն ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 30
Երևան