Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 213 Ա

25.11.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժըե» և «ժթե» ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39 Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 52.2 կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2017 թվականի համար»՝ համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան
2016 թ. նոյեմբերի 29
Երևան