Անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 369 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 210 Ա

25.11.2016

Անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 369 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 55 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մինասյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 369 լիցենզիան՝ կապված Գոհարիկ Մինասյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 29
Երևան