Ա/Ձ Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 209 Ա

25.11.2016

Ա/Ձ Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 23-ի արձանագրություն թիվ 55) և Ա/Ձ Արամ Ղազարյան արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի՝ 2016 թվականի հոկտեմբերի 31-ի, 2016 թվականի նոյեմբերի 2-ի, 2016 թվականի նոյեմբերի 16-ի և 2016 թվականի նոյեմբերի 18-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել Ա/Ձ Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Գայի պողոտա 8/2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                         Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 29
Երևան