«ԳՈԼԴ ՍԹՐԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 208 Ա

25.11.2016

«ԳՈԼԴ ՍԹՐԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 55 արձանագրություն) և հաշվի առնելով «ԳՈԼԴ ՍԹՐԻԹ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Տրամադրել «ԳՈԼԴ ՍԹՐԻԹ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Հանրապետության պողոտա թիվ 1/66/1/3 սպասարկման օբյեկտ հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                         Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 29
Երևան