«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ», «Ավան», «Արաբկիր 1», «Սևան» և «Վանաձոր» մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 206 Ա
25.11.2016
«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ», «Ավան», «Արաբկիր 1», «Սևան» և «Վանաձոր» մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 55 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 2016 թվականի օգոստոսի 25-ի, 2016 թվականի օգոստոսի 31-ի, 2016 թվականի սեպտեմբերի 16-ի, 2016 թվականի հոկտեմբերի 31-ի և 2016 թվականի նոյեմբերի 9-ի միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաշվառել «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ», «Ավան», «Արաբկիր 1», «Սևան» և «Վանաձոր» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. նոյեմբերի 29
Երևան