«ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 205 Ա
25.11.2016
«ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին, 27.10. 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, 2016 թվականի նոյմեբերի 14-ին և 2016 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ ՀՀ կենտրոնական μանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիա` արժեթղթերի փաթեթի կառավարման գծով գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. նոյեմբերի 29
Երևան