«Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 204 Ա
25.11.2016
«Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին, 2016 թվականի հոկտեմբերի 6-ին, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին, 2016 թվականի նոյեմբերի 8-ին և 2016 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «Ալֆասեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա` արժեթղթերի փաթեթի կառավարման և արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին ներդրումային ծառայություններ իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. նոյեմբերի 29
Երևան