ԱՁ Մուրադ Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 88 և թիվ 88/1 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 202 Ա

22.11.2016

ԱՁ Մուրադ Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 88 և թիվ 88/1 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 54 արձանագրություն) և քննարկելով ԱՁ Մուրադ Մխիթարյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել ԱՁ Մուրադ Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 88 և թիվ 88/1 լիցենզիաները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 22
Երևան