«ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 201 Ա

22.11.2016

«ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 54 արձանագրություն) և «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի սեպտեմբերի 30-ի, 2016 թվականի հոկտեմբերի 14-ի, 2016 թվականի հոկտեմբերի 31-ի և 2016 թվականի նոյեմբերի 2-ի դիմումները՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված նոր տարածքի շահագործման համաձայնություն ստանալու հետ (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 4 նրբանցք 13)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 302 լիցենզիան (տրված՝ 10.08.2015թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 22
Երևան