«ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 200 Ա
22.11.2016
«ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 53 արձանագրություն) և «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի և 2016 թվականի նոյեմբերի 1-ի դիմումները՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման թույլտվություն ստանալու հետ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 79)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիան (տրված՝ 21.03.2013թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. նոյեմբերի 22
Երևան