Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015-2017 թվականների ռազմավարության արդիականացմամբ փոփոխությունները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 197 Ա

11.11.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015-2017 թվականների ռազմավարության արդիականացմամբ փոփոխությունները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Ընդունել ի գիտություն «ՀՀ կենտրոնական բանկի 2015-2017 թվականների ռազմավարական ծրագրի արդիականացմամբ փոփոխությունները հաստատելու վերաբերյալ» հաշվետվությունը:
2. Հանձնարարել ԿԲ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչությանը՝ ապահովել 2015-2017 թթ. վերանայված Ռազմավարության տեղադրումը INFO համակարգում՝ սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սույն որոշման ընդունման պահից մեկ շաբաթվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015-2017թթ. վերանայված Ռազմավարության ռուսերեն և անգլերեն թարգմանությունները:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում 2015-2017 թթ. վերանայված Ռազմավարության հայերեն տարբերակի տեղադրումը՝ սույն որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում, իսկ անգլերեն և ռուսերեն տարբերակների տեղադրումը՝ դրանք պատրաստ լինելուն պես:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան
2016 թ. նոյեմբերի
Երևան