«ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 192 Ա

08.11.2016

«ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 50 արձանագրություն) և հաշվի առնելով «ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր «ԻՍի Ինվեստմենտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս վերջինիս կողմից լիազորված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վանիկ Մարգարյանի և Վարդան Հովսեփյանի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 13-ին, 2016 թվականի հոկտեմբերի 21-ին և 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել և լիցենզավորել «ԼԵՆԴՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 10
Երևան