«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 187 Ա

08.11.2016

«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 52 արձանագրություն) և հաշվի առնելով «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 13-ին, 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, 2016 թվականի հոկտեմբերի 28-ին և 2016 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Տրամադրել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն այլ վայրում ևս` ՀՀ, ք. Երևան, Դավիթ Բեկի, 71/9 (փոքրածավալ) և ՀՀ, ք. Երևան, Ազատության 24/17 (մեծածավալ) հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 10
Երևան