«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 182 Ա

25.10.2016

«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 49 արձանագրություն) և «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 26-ին և 2016 թվականի հոկտեմբերի 19-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության համար նախատեսված տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արին Բերդի փ. 5-րդ նրբ. 4/3) վարձակալության պայմանագիրը լուծելու և մեծածավալ գույքի պահպանության համար նոր տարածք (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արին Բերդի փ. 5-րդ նրբ. 4/5) վարձակալելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 307 լիցենզիան (տրված՝ 08.01.2016թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 28
Երևան