Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2017 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Բոստոնի լաբիրինթոս», «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 180 Ա

25.10.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2017 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Բոստոնի լաբիրինթոս», «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Բոստոնի լաբիրինթոս», «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 28
Երևան