«Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 178-Ն
25.10.2016
«Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.11.2016
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. 2016 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 28
Երևան