«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 175 Ա

14.10.2016

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի ավտոապահովագրողների միության» ԻԱՄ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ներկայացրած թիվ Բ/16-02718 միջնորդագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 49 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 37-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» RL 1-001 կանոնների գործողության դադարեցումը:
2. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 37-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» RL 1-001 կանոնները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 21
Երևան