Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 174 Ա
14.10.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի թիվ 154 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016-2018 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով ընտրել «Էրնսթ ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 20
Երևան