«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան վերաձեվակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 173 Ա

14.10.2016

«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան վերաձեվակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 48 արձանագրություն) և «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 5-ին և 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացված գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ մեծածավալ գրավադրված գույքի պահպանության համար նախատեսված տարածքներից մեկի (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Արին-Բերդի 5-րդ նրբանցք, 4/3) վարձակալության պայմանագիրը լուծելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիան (տրված՝ 29.07.2015թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 20
Երևան