Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 230-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 172-Ն
14.10.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 230-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.11.2016
Նպատակ ունենալով վարկային ռեգիստրին բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող տեղեկատվության հաշվետվական ձևերի բարելավման համար ծրագրային ապահովման միջոցների ձեռնարկումը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 230-Ն որոշման 2-րդ կետում «2016 նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «2017 թվականի սեպտեմբերի 1-ին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և որի գործողությունը տարածվում է 2016թ.-ի նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. հոկտեմբերի 20
Երևան